ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Խախտելով հրադադարի ռեժիմը

Խախտելով հրադադարի ռեժիմը
31.03.2025 | 15:39

Ադրբեջանը գիշերային ժամերին շարունակում է անկանոն կրակահերթերով խախտել հրադադարի ռեժիմը:

Երեկվանից իր խախտումները հայկական կողմի վրա բարդելուց բացի, Ադրբեջանը նաև ՊՆ-ին մեղադրում է ԱԹՍ-ների ակտիվության հարցում:

Կոնկրետ առաջնագծի տեսանելի հատվածում ադրբեջանական շարժեր, ակտիվություն առանձնապես չկա, իսկ թե ինչ է կատարվում խորքում, դժվար է ասել:

Ամեն դեպքում Ադրբեջանի համակարգված գործողություններն առաջնագծում ոչ մեծ ինտենսիվությամբ շարունակվում են:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Մեկնաբանություններ